Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության կարգում իրականացվել են փոփոխություններ։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք սահմանել ենք նոր կարգ, որով ամբողջ հանրապետությունում հերթագրումը կսկսվի հետևյալ կերպ՝ հունիսի 1-10 կարող են գրանցել բոլոր այն երեխաներին, ովքեր տվյալ դպրոցում ունեն քույր կամ եղբայր, կամ աշխատող ծնող, իսկ հունիսի 11-ից գրանցվել կկարողանան մյուսները: Նախատեսում ենք, որ հաջորդ շաբաթվանից փորձնական հերթագրման տվալները բաց կլինեն, որպեսզի հնարավորություն լինի ստուգել, արդյոք համակարգը նույնականացնում է ծնողին երեխայի կամ երեխաների հետ։ Չնույնականացնելու դեպքում ծնողները ժամանակ կունենան դիմել համապատասխան ատյաններին՝ անձնագրային բաժիններ»,- նշեց Հարությունյանը։