Մոտ 3 շաբաթ առաջ Յութուբ-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ռուս բլոգեր Դենիս Ֆահրետդինովը ներկայացնում է կադրեր Հայաստանում մետրոպոլիտենի վիճակից, դեռևս չգործող կայարանի համար նախատեսված տարածքից և մեկնաբանում իրավիճակը: Նրանք ներկայացրել են երևանյան մետրոյի լքված թունելները:
Նշենք, որ այս բլոգերն իր գործընկերներիհետ այցելում է տարբեր երկրներ և ներկայացնում լքված տարածքներ, չգործող կայարաններ, ռազմաբազաներ, թունելներ և այլ հետաքրքիր վայրեր:
Սակայն հետաքրքիր է, որ Երևանի մետրոպոլիտենը նամակ է գրել Յութուբ-ին և պահանջել ջնջել այն՝ մեկնաբանելով, թե այն հատուկ պահպանվող տարածքում է նկարահանված, և պետք է թույլտվություն լինի: «Իրենք մեզանից թույլտվություն չեն վերցրել: Վաղեմության ժամկետի հետ կապված նյութը խնդիրներ ունի, և մտածում ենք, որ դա ավելի վաղ նկարահանված տեսանյութ է: Համապատասխան մարմինները զբաղվում են այդ տեսանյութով և փորձում են պարզել ամեն ինչ: Իրականում դա չգործող թունել է նկարահանված, որը չի շահագործվում, վերանորոգված չէ: Այնպես չէ, որ դա գործող կայարաններից մեկի թունելն է», – նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում