ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով, վարչության պետի ազատումը կապ ունի Գավառի աղմկահարույց դեպքերի հետ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Գևորգ Հակոբյանին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ու պարզաբանում պահանջել:
Մասնավորապես, նա հետաքրքրվել է, որ անչափահասներն ամիսներ առաջ կռվել են, ինչու քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի կանխվեին այդ դեպքերը: Ապա ոստիկանապետը հրահանգել է, որ Գևորգ Հակոբյանը դիմում գրի և հեռանա: Ըստ էության, այսպես Արման Սարգսյանը փորձ է անում ուրիշի վրա թողնել դեպքերի պատասխանատվությունը:
Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ապա դրանից տեղի ունեցած զարգացումների շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, ում համար զարմանալի էր ոստիկանության բաժնում նման զարգացումները:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան