Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Ապա նրանք մասնակցել են Արցախում կազմակերպված միջոցառումներին՝ այլ պաշտոնյաների հետ միասին։
Մանրամասները՝ տեսանյութում