Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:
«Ալաշկերտ»-ը առաջին ստուգողական խաղում 8:1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին: Առաջին կեսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլ հեղինակեցին Տիագո Գալվաոն և Գուստավո Մարմենտինին, իսկ երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկ գոլ էլ գրանցվեց Դավիթ Գատիկոևի հաշվին:
«Ալաշկերտ»-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մայիսի 14-ին`մրցելով «Արարատ-Արմենիա»-ի հետ: