Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Այսինքն, մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Այսօր դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին է ծանոթացել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվել են անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը։