Ինչպես է ապրում Արմեն Գևորգյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այնքան էլ վատ չի ապրում: Համենայն դեպս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով վերջերս նրա ներկայացրած հայտարարագիրը դա է փաստում:

Գևորգյանի գույքի և ունեցվածքի մասին տվյալները armlur.am-ը  կներկայացնի անցյալ տարի ներկայացրած հայտարարագրից մինչ այսօր եղած տվյալներով: Ըստ 2012թ. մայիսի 22-ին  ներկայացրած հայտարարագրի՝ փոխվարչապետն այդ ժամանակ ունեցել է 2 բնակարան, 1 ավտոտնակ և 2 հողամաս: Այդ տարի նա իր հաշվին ունեցել է 1 մլն 500 հազար դրամ և 10 հազար դոլար: 1 տարվա ընթացքում վերջինս կարողացել է 4 մլն դրամից ավել գումար վաստակել, որը գոյացել է աշխատավարձերից և գույքի վարձակալության դիմաց ստացված վճարից:

Անդրադառնանք արդեն 2014թ. ապրիլի 30-ին ներկայացրած հայտարարագրին: Ըստ այս տարի ներկայացրած հայտարարագրի՝ Ա. Գևորգյանը պահպանել է իր անշարժ գույքը և նորն էլ ձեռք չի բերել:

Մի փոքր ավելացել են  նրա` արտարժույթով դրամական միջոցները. 10 հազար դոլարի փոխարեն` դրանք դարձել են 12 հազար դոլար: Չի փոխվել, սակայն, նրա կարողությունում առկա 1 մլն 500 հազար դրամը: Փոփոխության չեն ենթարկվել նաև փոխվարչապետի եկամտի հիմնական աղբյուրները, սակայն դրանք մի փոքր նվազել են: Մեկ տարվա ընթացքում Գևորգյանը վաստակել է 3 մլն 891 հազար դրամ:




Լրահոս