Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունը մրցանակի է արժանացել «Ոսկե ծիրանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին հայ-լեհական համատեղ «Կաթնեղբայրը» ֆիլմը միանգամից երկու մրցանակ է ստացել.«Հայկական համայնապատկեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերի մեջ այն արժանացել է «Ոսկե ծիրան» առաջին մրցանակի, բացի այդ՝ լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթևոսյան» մրցանակ է տրվել սցենարի հեղինակներ` ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին ու Ալեքսանդրա Մայջինսկային:

Այս ֆիլմի յուրահատկությունը, սակայն, ոչ միայն երկու մրցանակ ստանալն է, այլև այն, որ Armlur.am-ի տեղեկություններով՝ ֆիլմը նկարահանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, հայտնի գրող Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» հայտնի պատմվածքի հիման վրա, մարդու, ով քաղաքական դրդապատճառներով հարուցված շինծու քրեական գործի պատճառով լքել է Հայաստանն ու հիմա տարագրության մեջ է:




Լրահոս