«Երազ» ավտոմեքենայում պայթյունի հետևանքով կա զոհ և տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 27/2 շենքի բակում կայանված «Երազ» մակնիշի 75 UV 075 պետհամարանիշով ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն: Պայթունի հետևանքով կա մեկ զոհ, մեկ տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Երազ» մակնիշի 75 UV 075 պետհամարանիշով ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Խ.-ը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Խ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են գազի բալոնի պարպում և հովացման աշխատանքներ:




Լրահոս