Ժամանակից մարդը բոլորովին նոր ցեղատեսակ է. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի գիտնական Ալեքսանդր Կուրտիոլը պնդում է, որ ժամանակից մարդն այնքան է հեռացել 200 հազ տարի առաջ ի հայտ եկած նախամարդուց` Homo sapiens-ից, որ “իրականում կարելի է ենթադրել, որ մենք լիովին նոր տեսակ ենք”, գրում է The US Weekly-ն : Կուրտիոլը համամիտ է Չարլզ Դարվինի բնական սելեկցիայի տեսության հետ և որպես դրա վառ ապացույց նշում է, որ ժամանակից մարդիկ գնալով ավելի թույլ և հիվանդությունների նկատմամբ խոցելի են դառնում, ինչը վկայում է, որ մարդկանց էվոլուցիան դեռ շարունակվում է: “Մենք պարզել ենք, որ էվոլուցիան, ինչպես որոշ գիտնականներ ավելի վաղ ենթադրում էին, կանգ չի առել 10 հազար տարի առաջ: Մարդու փոփոխությունը մի տեսակից դեպի մյուսը կարելի է նկատել միայն ժամանակի ընթացքում: Եթե մենք հնարավորություն ունենայինք ճանապարհորդել դեպի անցյալ և հանդիպել նախամարդկանց հետ, ես համոզված չեմ, որ մենք ի վիճակի կլինեինք սերունդ տալ նրանց հետ: Բացի այդ, գոյատևման համար մարդուն անհրաժեշտ բնորոշ գծերն այլևս չեն զարգանում, քանի որ ժամանակակից բժշկությունը փոխարինում է դրանք: Հազարավոր տարիներ առաջ մարդիկ մահանում էին գենետիկ հիվանդություններից, որոնք ժամանակից աշխարհում այլևս մահացու վտանգ չեն ներկայացնում զարգացած բժշկության շնորհիվ: Ժամանակից աշխարհում ավելի կարևոր է գտնել զուգընկեր և սերունդ տալ, ուստի ֆիզիկական գործոններն այսօր առավել կարևոր են, քան նախկինում: Ժամանակից մարդու մոտ տեղի ունեցած փոփոխությունները հնարավորություն են տալիս ապագա սերունդներին գեների միջոցով փոխանցել ոչ միայն այնպիսի հատկություններ ինչպես օրինակ տաղանդն է,այլև ցրտի և ցավի նկատմամբ դիմացկունությունը”,- նշել է Կուրտիոլը:




Լրահոս