Մեսսին, Նեյմարն ու Դանի Ալվեսը չեն մասնակցի «Ֆիորենտինա»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմասնակցեն «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպմանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին Ֆլորենցիայում: Ցուցակում ընդգրկվել է կատալոնական ակումբի 18 ֆուտբոլիստ:

Լիոնել Մեսսին, Նեյմարը, Դանի Ալվեսը և Խավյեր Մասկերանոն կմնան Բարսելոնայում և կշարունակեն ինքնուրույն նախապատրաստվել մրցաշրջանին: Ժերեմի Մատյոն և Ադրիանո Կորեան Ֆլորենցիա չեն մեկնի վնասվածքի պատճառով: Արդա Թուրանը և Դուգլասը վերականգնվում են նախկինում ստացված վնասվածքից և նույնպես չեն մեկնի խաղին:




Լրահոս