ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի դրամական միջոցները կազմում է 3 մլն 700 հազար դոլար, 850 հազար եվրո, 120 մլն դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Նա հայտարարագրել է, որ ունի 4 բնակարան և մեկ ամառանոց: Բացի այս, նա ունի նաև մեկ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I: Նա ունի նաև 50 մլն դրամի բաժնեմաս: Վարչապետը հայտարագրել է, որ ունի ձեռքի երեք ժամացույց, սակայն դրանց արժեքները նշված չեն:
Կարեն Կարապետյանի` հունվարի մեկից մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտը որպես աշխատավարձ կազմել է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի: Բացի այդ նա որպես «այլ եկամուտ» հայտարարգրել է մոտ 32 մլն 900 հազար դրամ: