ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ վաղը նախատեսվում է բացել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստեր, հայտնում է УНН-ը։
«Վաղը նախատեսում ենք բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստեր։ Չնայած Ռուսաստանի կողմից քաղաքացիական անձանց դեմ շարունակվող հարձակումներին՝ մենք վճռական ենք առաջ շարժվել միասին՝ Ուկրաինայի ապագան մեր միության կազմում նախապատրաստելու համար»,- նշել է Կոսը։
Նա նշել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքի ամրապնդման օգտին՝ դա որակելով որպես վճռորոշ քայլ։
Եվրահանձնակատարը ողջունել է քաղաքական ողջ դաշտում ցուցաբերված միասնականությունը՝ ընդգծելով, որ այն վճռորոշ նշանակություն ունի բարեփոխումների շարունակման համար։




























