Հարազատ ու սիրված մեղեդիներ՝ փողային նվագախմբերի կատարմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային պողոտայում Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին սպասում էր ևս մեկ գեղեցիկ անակնկալ՝ փողային նվագախմբերի տոնական քայլերթ։
Երևանի քաղաքապետարանի «Երևան» և ՀՀ պաշտպանության նախարարության փողային նվագախմբերի կատարմամբ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել՝ ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված մեղեդիներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս