Հզոր պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ի երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Hürriyet-ի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ինչպես պարզվել է ավելի ուշ՝ զոհվածերից մեկը 11 տարեկան երեխա էր:

Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության և արդարատության համակարգի աշխատակիցներով բնակեցված շենքի հարևանությամբ: Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունայի խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպված է եղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից: Դեպքի առթիվ հարուցված հետաքննության շրջանակներում արդեն 26 մարդ է ձերբակալվել:




Լրահոս