ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ չինական հյուրանոցում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ցզյանսի նահանգում 3 մարդ է զոհվել և 14 մարդ վիրավորվել հյուրանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չինական CCTV հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ հրդեհ է բռնկվել հյուրանոցի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքների ժամանակ: Նշվում է, որ շենքում մարդիկ են արգելափակվել:

Հրդեհը մարվել է, հրշեջ ծառայության աշխատակիցները ստուգում են տեղանքը, որտեղ կարող են մարդիկ գտնվել:




Լրահոս