Դավթաշենի կամրջի տակ ավտոմեքենան շրջվել է. կա 1 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ապրիլի 9-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս