17.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջոցառումներ`

Մայիսի 17-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես կգա հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ  (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ներկա կգտնվեն սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:

***

Մայիսի 17-ին, ժամը 20։00-ին սիրով հրավիրում ենք Երևանի Հյուսիսային պողոտա ( «Լա Պիացցայի» հարակից հրապարակ), որտեղ նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունի մասնակցությամբ տեղի կունենա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը։

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ըստ նախարար Ամիրյանի հետ մարտ ամսին ստորագրած հուշագրի, անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն:
Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում անցկացվող ծրագրերում։ Մարզային ցուցադրություններին կաջակցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը:

***

Մայիսի 17-ին,  ժամը 12:00-ին,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան,Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի կունենա “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի մամուլի ասուլիսը:

Թեման՝ “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ գործունեության արդյունքների ամփոփում։

***

ՄԱՅԻՍԻ 17-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Հայաստանում ավարտական և միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները:

*****

ՄԱՅԻՍԻ 17-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, Գյումրիի «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Գյումրին հանդես է գալիս նոր զբոսաշրջային փառատոնով: Նախատեսվում է անցկացնել Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝  արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով:

***

Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Երևան, Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի կունենա “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ գործունեության արդյունքների ամփոփում։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Գրիգորյանին (093) 46 00 20 հեռախոսահամարով:

***

Մայիսի 17-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագգիտաշխատող, իրանագետ,  պ.գ.թ. դոցենտ  Գոհար Իսկանդարյանը:

Թեման` Իրանի նախագահական ընտրությունները. թեկնածուների շանսերի վերլուծությունը և Հայաստանի նկատմամբ մոտեցումները:




Լրահոս