Սևանում 47-ամյա աղջիկը փորձել է խեղդամահ անել մորը. որտեղ է նա այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում 47-ամյա Ծովինարը վիճաբանել է 81-ամյա մոր հետ և փորձել խեղդամահ անել նրան:

ArmLur.am-ի հետ զրույցում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնեց, թե մոր ու դստեր վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ծովինարը հարձակվել է մոր վրա և փորձել նրան խեղդամահ անել: Քաղաքապետը նաև հայտնեց, որ դուստրն ունի հոգեկան խնդիրներ և այժմ էլ գտնվում է հոգեբուժարանում՝ նրանց հսկողության տակ:




Լրահոս