ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ են տանում Շամիրամի սգո սրահում կրակոցներ արձակած Թելման Քալաշյանի հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ոստիկանները փնտրում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում սպանդ կատարելու մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում Քալաշյանը մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Դրանից հետո ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում տարբեր քաղաքներ մտնող ավտոճանապարհների վրա:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, թե երեկ Թելման Քալաշյանին որոնել են նաև Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Մեզ հետ զրույցում Սառնաղբյուրի գյուղապետ Սևակ Մադաթյանը նշեց, թե գյուղ մտնող ճանապարհներին հիմա էլ հսկող ոստիկաններ կան, սակայն հենց գյուղում իրականացված աշխատանքների մասին նա տեղյակ չէր:

Նրա խոսքով` գյուղում արոտավայրերը շատ, և կասկածներ կան, որ հնարավոր է հետախուզվողն այնտեղ լինի:

Հիշեցնենք նաև, որ ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստացել այն մարդուն, ով տեղեկություններ կտրամադրի Քալաշյանի գտնվելու վայրի մասին:




Լրահոս