Իմիջիայլոց խոսակցություններ են. Վարդան Բոստանջյանը՝ Թուրքիայի հայտարարությունների մասին

Իմիջիայլոց խոսակցություններ են. Վարդան Բոստանջյանը՝ Թուրքիայի հայտարարությունների մասին

Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, թե Թուրքիայի ՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու մասին խոսակցություններին չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ դրանք իմիջիայլոց խոսակցություններ են:

Տնտեսագետի խոսքով, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: «Դա ոչ Ռուսաստանին է ձեռնտու, ոչ Թուրքիային է ձեռնտու: Իսկ ԵԱՏՄ-ում էլ ամեն ինչ որոշվում է կոնսենսուսով, այսինքն՝ անդամներից մեկն էլ եթե վետտո դնի, դա տեղի չի ունենաք», – նշեց նա:

Բոստանջյանի համոզմամբ, այսպիսի խոսակցությունները միայն արվում են Արևմուտքին զգաստացնելու համար, թե կարող են մոտենալ ՌԴ-ի հետ: Սակայն նրա խոսքով, այդ խոսակցոթյունները առ ոչինչ են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին, որ նրա խոսքով՝ կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին:

«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի Մաքսային Միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այն համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի», – նշել է նա: Նա հավելել է, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին:

Նաիրա Հովհաննիսյան