Ամեն ինչ այստեղ գեղեցիկ է և ուժեղ. ապագան այստեղ է. Էդուարդո Էռնեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը համարում է ներդրում ապագայի, երեխաների համար:

«Ես շատ ուրախ եմ, ամեն ինչ այստեղ գեղեցիկ է եւ ուժեղ, ապագայի տեսլականով է կառուցված»,-լրագրողների հետ զրույցում նշել է նա` շեշտելով, որ շատ է հավանել դպրոցը:

Էռնեկյանի ընդգծել է, որ այս դպրոցում պետք է ներդրվի սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է. «Մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում»:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ` 2009 թվականի սեպտեմբերի 1-ին ` Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա:

Դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով:




Լրահոս