Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու. մանրամասներ հարսանեկան արարողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի էր: Այն կայանալու է  սեպտեմբերի 30-ին` Երևանում:

ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հարսանեկան արարողությունից: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` գրոսմայստերի հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» ռեստորանյաին համալիրում:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Նա իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:




Լրահոս