Ինչու էին ռուս դասալիք զինծառայողները քարտեզով շրջում Իջևանում. «արկածների» մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 20 օր առաջ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ձերբակալվել են Հայաստանում ծառայող երկու դասալիք ռուս զինծառայողներ: Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառաողներից մեկը Սվերդլովսկի, մյուսը Ռոստովի բնակիչներ են: Նա ասաց, որ երկու զինծառայողները գիշերել են Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ գտնվող նախկին ճաշարանի տարածքում, որը ցախերով, տերեւներով որպես կացարան են սարքել: Նրանք բարձրացել են Լուսաձորի անտառ, այնտեղ ծանոթացել լուսաձորցի 2 անասնապահների հետ, նրանց հետ ճաշել, նրանց ներկայացել որպես ռուս զբոսաշրջիկներ:

Լուսաձորցի երկու ընտանիքներ 2 օր նրանց հրավիրել են իրենց տուն եւ հյուրասիրել: Վ. Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողների ձեռքին քարտեզ է եղել, նրանք 2 անգամ փորձել են Նոյեմբերյանի տարածաշրջանով հեռանալ Հայաստանից, սակայն չի հաջողվել: Նրանք ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են Լուսաձորում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս