Նոր լուսանկարներ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ վթարի դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։

Range Rover-ը վարել է սիրված ու ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս