Հափշտակել են մաքսատան հոսանքի լարերը. ինչպես է եղել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Գյոդակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայից Վրաստանի սահմանով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների արևելյան մաքսատան Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ ժամանած ավտոբուսից իր բեռն ստանալու և մաքսային համապատասխան ընթացակարգով ձևակերպելու նպատակով, 2020 թվականի փետրվարի 01-ին, ժամը 09-ի սահաններում ժամանել է ՀՀ պետական եկամուտների արևելյան մաքսատան Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ բաժնի մաքսային հսկողության գոտի, որտեղ նշված մաքսատան աշխատակիցների թույլտվությամբ, իր բեռն ստանալու նպատակով օրինական մուտք է գործել նշված մաքսային կետ բաժնի, արտեկրից ստացված բեռների զննման համար նախատեսված պահեստարան:

Արդյունքում մտնելով պահեստարան իր հերթին սպասելու ժամանակ, նույն պահեստում նկատելով տեղադրված կշեռքի համակցվող «МИКРОСИМ» ապրանքանիշի, «М0601» մոդելի էլեկտրական ցուցիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 14-ի սահմաններում, մոտեցել է հիշատակված կշեռքին և անջատելով հոսանքի լարերը՝ գաղտնի հափշտակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պատկանող, զգալի չափերով՝ 360. 000 ՀՀ դրամ արժողության «МИКРОСИМ» ապրանքանիշի, «М0601» մոդելի թվային ցուցիչը, որը տեղավորելով բաճկոնի մեջ՝ հեռացել է նշված պահեստից:

Ք.Մ.




Լրահոս