Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 25 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 11 պացիենտ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 824 մարդ, կա 67 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։