Նիստ մասնագետների հետ. Նարեկ Զեյնալյանն անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին՝ շաբաթ օրը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում նիստ է անցկացնելու առողջապահական ոլորտի մասնագետների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խորհրդակցություններ է անցկացնում ոլորտի մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար:

Մեր տեղեկություններով` Զեյնալյանը վերջին ժամանակահատվածում եւ մասնակցում է պարետատան աշխատանքներին, եւ հանձնաժողովի հետ միասին հանդիպումներ է ունենում տարբեր բժիշկների հետ, որոնց հետ խորհրդակցում է, թե կոնկրետ ինչ քայլեր է պետք ձեռնարկել վիրուսի կանխարգելման համար: Նարեկ Զեյնալյանի նկատմամբ իշխանությունների վստահությունը «շատացել» է, քանի որ, ըստ իշխանական շատ ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ չխորհրդակցելու ու նրանց դիրքորոշումը չլսելու պատճառով նախարար Արսեն Թորոսյանը վիրուսի վերահսկողությունը կորցրել է:

Դա գիտակցում են իշխանությունները ու ամեն քայլ անում են, որպեսզի առաջիկայում կարողանան կանխարգելել այս ծանր իրավիճակը: Ըստ տեղեկությունների` պարետատանը քննարկվել է, որ հունիսի կեսերից մինչև վերջ, շատ մեծ թվով վարակվածներ են լինելու, ինչի համար պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս