
Այսօր խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումներին մասնակցում էր Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Նա հայտնեց, որ մարզպետ Հունան Պողոսյանը կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացված է:
«Երեկ եմ իր հետ խոսել, ինքնազգացողությունը նորմալ էր»։
Նարեկ Բաբայանը մանրամասնել է նաև, որ մարզում վարակակիրների թիվը 60 է, որից 18-ը բուժում են ստանում Կապանի ԲԿ-ում, մնացածը մեկուսացված են տներում։