2297 հետազոտություն, 612 նոր դեպք, ունենք 173 առողջացածներ և մահացել է 13 մարդ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Թվերը ներկայացնելուց հետո խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե այս թվերը ցույց են տալիս՝ որքանով են Հայաստանում պահվել արտակարգ դրության կանոնները:
«Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ հակամահաճարակային կանոնների պահպանման կտրուկ նվազում ենք արձանագրում: Նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել կանոնները: Եվ ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր վարքագծի հետ», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում