
Հունիսի 20-ին նախատեսվում է չարտերային թռիչք Կիև-Երևան-Կիև, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում:
Տոմսեր գնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում կարդալ կարանտինի ընթացքում Ուկրաինայի պետական սահմանը հատելու ներկայիս ռեժիմը`Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության կայքում:
Հատուկ ուշադրություն դարձրեք COVID-19 բուժման և դիտարկման հետ կապված ապահովագրման պայմանագրի (վկայական, սերտիֆիկատ) ձեռք բերելու անհրաժեշտությանը, ինչպես նաև սմարթֆոնների վրա տեղադրել էլեկտրոնային հավելվածը «Дій вдома»՝ ինքնամեկուսացման համար