Բախում Երեվանում, 1 զոհ, վիրավորներ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել ԳԱԶ-322123 մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և Նիսսան ու Ռենո մակնիշի ավտոմեքենաներ:Վթարի հետևանքով Ռենո-ի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաև ԳԱԶ-322123-ի 13 ուղևորները:Կատարվում է քննություն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս