Օծվեց Դովեղ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթի խաչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Սարգիսը Նոյեմբերյանի շրջանի ամենասիրելի սուրբն է, և, հավանաբար, հենց այս պատճառով է, որ Տավուշ աշխարհի՝ Սուրբ Սարգսի անունը կրող ամենաշատ եկեղեցիներն ու վանքերը գտնվում հենց Նոյեմբերյանի շրջանում։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի թեմից։

Այսօր Նոյեմբերյանի Դովեղ գյուղի սաղարթախիտ անտառների և ձորակների մեջ թաքնված Սուրբ Սարգիս եկեղեցու գնբեթի խաչն օծվեց։ Ամեն օր և հատկապես՝ փորձության այս օրերին Տիրոջը հուսալն ու հայացքը դեպի Տերն ուղղելն է մեզ առաջնորդելու դեպի փրկություն և դեպի հոգու, մարմնի և մտքի ամբողջական առողջություն։

Անչափ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են դովեղցիներն ու նոյեմբերյանցիներն իրենց ունեցած կարողությունները՝ շատ, թե քիչ, ներդնում քարեղեն եկեղեցու կառուցման համար։

Եվ ինչպես ասել է Բագրատ Սրբազանը,- մենք մեր ՏՈՒՆԸ կառուցելու ենք մեր ձեռքերով՝ ՀՈԳԻ ԱՌ ՀՈԳԻ, ՔԱՐ ԱՌ ՔԱՐ։
Ձեռք ձեռքի են գնում հոգին և քարը։ Չկա հոգին՝ քարը գոյություն չունի:




Լրահոս