Խաշոր ավտովթար Վրաստանի արեվելյան հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արեւելյան հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւ անքով զոհվել է 5, վիրավորվել 13 մարդ,-գրում է  Itar Tass -ը:Մցխեթա-Թիանեթի մարզի իրավապահների տեղեկություններով, բախվել են Կամազ մակնիշի բեռնատարն ու միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսում եղել է 16 մարդ, որից 5-ը զոհվել են, 11-ը վնասվածքներ ստացել: Զոհվածների թվում են 3-ամյա երեխան եւ նրա մայրը: Ծանր վնասվածքներ են ստացել նաև բեռնատարում եղած 2 անձինք: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։Վթարի պատճառներն անհայտ են:




Լրահոս