Փայտանյութ` առանց փաստաթղթերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները  Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել են Վանաձորի մի բնակչի ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենան` բեռնված 220 սմ երկարության, տարբեր տրամաչափի սոճենու 18 գերաններով: Պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ ԿամԱԶ-ի ուղևորը հայտարարել է, որ փայտանյութն ինքն է ապօրինի հատել  Գուգարքի անտառտնտեսության Խնձորուտ անտառպետության տարածքում: Փայտանյութն առգրավված է: Պատճառված վնասի չափը պարզվում է: Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել  Վանաձոր քաղաքի մի բնակչի` իր վարած ՈւԱԶ-3303 մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի բոխենի և հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով: ՈւԱԶ-ի վարորդը հայտարարել է, որ ծառերը հատել է Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտ անտառպետության տարածքից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս