Շարմազանովը խորհուրդ է տվել Ա.Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախմանը, նկատեց, որ դա Կոնգրեսի խղճի վրա է, ապա գալով անհնազանդության վերաբերյալ Կոնգրեսի կոչերին, նկատեց, որ դա նախընտրական հնարք է, եւ այս մասին կոնգրեսականներն առաջին անգամ չեն հայտարարում: Անդրադառնալով հանրահավաքում Արամ Մանուկյանի կողմից տոպրակով ՀՀԿ-ականների անդամատոմսերը ցույց տալու փաստին, Շարմազանովը նկատեց, որ իր հայրենակից Ա. Մանուկյանը լավ կլիներ, որ ցույց տար մեկ այլ տոպրակ, որտեղ Ալիկ Արզումանյանի, Խաչատուր Քոքոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի անդամատոմսերն են, ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից: 




Լրահոս