Մեղքի զգացում ունեի. Գյուլումյանն իմ մորաքույրն է. Էջմիածնի քաղաքապետը՝ ՍԴ անդամի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Այսպես է Էջմիածնի քաղաքապետն արտահայտվոոմ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի մասին: Իմքայլականների կողմից միաձայն ընդունված Սահմանադրական փոփոխություններով, նրա լիազորությունները դադարեցվելու են: Քաղաքապետը պատմում է, որ իր մասնագիտության ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը:

«Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում, բայց անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր», – հիշում է նա:




Լրահոս