ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ. ԿԱ ՄԵԿ ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին`ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ընկել ցած:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չպարզված հանգամանքներում Ֆոլքսվագեն գոլֆ  մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքե¬նան Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 20.27-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:Ավտոպատահարի հետևանքով մահացել է 1982թվականին ծնված Արփինե Հախվերդյանը,իսկ մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ,1961թվականին ծնված Մանվել Ավետիսյանը և ուղևորներ` 1982թվականին ծնված Գագիկ, 2007 թվականին ծնված Գոհար Ավետիսյանները ու1959 թվականին ծնված Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիս քաղաքի հիվանդանոց՝ 2007թվականին ծնված Մանվել Ավետիսյանը:Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս