Մեքենան ԹՌԵԼ է ԴԻԼԻՋԱՆԻ ՈԼՈՐԱՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին`ժամը 23.03-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններից ավտոմեքենա է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում (ճանապարհի ոլորապտույտ հատված) “Ֆոլքսվագեն Պասսատ”’ մակնիշի VTY-751 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով ծառերին, ոլորանից ներքև չի գլորվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թվականին ծնված Իմեդա Իբերին թեթև մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Մեքենայում են գտնվել նաև ուղևորներ` Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեկա Սարոլիդեն և Ռեվազի Իգաուրին, որոնք չեն տուժել:




Լրահոս