
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը բավականին ցածր է, ինչը պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով
«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։
Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- հայտնել է նախարարը։