Զվարթնոցի նոր համալիրը դեռ չի շահագործվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին բացված Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրը դեռ փակ էՍեպտեմբերի 16-ին բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի հանդիսավոր բացման մասին` երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ:Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր` սեպտեմբերի 26-ին, լրիվ պատահական հայտնաբերել են, որ 10 օր առաջ բացված համալիրը դեռ փակ է, դրանում եռում են հարդարման աշխատանքները, իսկ թռիչքներն իրականացվում են հին մասնաշենքից: Բանվորները նախաձեռնության անդամների հետ զրույցում նշեցին, որ մոնտաժային աշխատանքներն ավարտին կհասցվեն 15 օրից միայն:Փաստորեն, Անկախության 20-ամյակին նվիրված և տասնյակ հեռուստախցիկների առջև տեղի ունեցած ձևական բացումը որևէ աղերս չունի իրականության հետ: Նմանատիպ դեպքերը ևս մեկ անգամ ապացուցելու են գալիս, որ Խորհրդային Միությունից դուրս գալը դեռ բավական չէ: Կարևոր է, որ Խորհրդային Միությունը դուրս գա մեզանից:Չենք լռելու-ն տարակուսանք է հայտնում հատկապես համալիրի բացում-խաբկանքին ընթացքում Սերժ Սարգսյանի և Գարեգին Երկրորդի մասնակցության առնչությամբ: Ավելի դիպուկ ո՞վ կարող է ասել, քան ժողովուրդը` “Ամոթ է, էլի”:




Լրահոս