ԵՊՏՀ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադարձել է այդ համալսարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Նա ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին հանձնարարելու մասին եւ նշել, որ նա Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին, սակայն ղեկավարվելով հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:
ԿԳՍՄ նախարարությունն անդրադարձել է Հայրապետյանի հայտարարությանը` նշելով.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով տարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»: