Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով այսօր, հունիսի 30-ին, ժամը 22.00-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16 և 17 թաղամասերի շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, վաղը, հուլիսի 1-ին, առավոտյան ժամը 9.00-ից կդադարեցվի դրանց ջրամատակարարումը: Նշված թաղամասերի ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչև ժամը 16.00-ն:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս