ArmLur.am-ի հարցերին պատասխանել է Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը:
-Պարո՛ն Բադալյան, կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի՞ պատկեր կունենանք, եթե համաճարակի տարածման առկա տեմպերը պահպանվեն:
-Քանի որ միջոցառումները տարբեր են լինում կոնկրետ այս վարակի պարագայում, մենք փորձում ենք զսպել, մեղմացնել, մենք փորձում ենք ճնշել վարակի տարածումը: Չեմ կարծում, որ ճնշման տարբերակ է մեզ մոտ կիրառվում կամ կիրառվել: Չգիտեմ երբեւէ կկիրառվի, թե ոչ, բայց մեղմացման տարբերակը կիրառվում է: Որքանով է արդյունավետ, ես կդժվարանամ ասել, բայց փաստացի փորձում ենք եւ զսպել վարակի տարածումը, բայց վարակն ինքնին տարածվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան