Նոր նախաձեռնություն՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով․ այն կրում է խորհրդանշական «301» անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է  ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար և մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնություն, որը անվանվել է Քրիստոնյա հայ ժողովրդի համար խորհրդանշական 301» թվով»,- ասել է Անդրեասյանը։

Վերջինիս խոսեքերով՝ արդեն իսկ հանձնարարել է «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միության տարածքային և կառուցվածքային թվով 63 ստորաբաժանումների նախագահներին տալու վերոնշյալ նախաձեռնության համապատասխան միջոցառումների և գործուղությունների մեկնարկը։

Անդրեասյանը նշում է, որ ԲՀԿ ԵՄ ղեկավար կազմը Նախաձեռնության արդյունքեները կներկայացնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որից հետո կհայտնեն իրենց քայլերի հաջորդականությունը տվյալ հարցի հետ կապված։




Լրահոս