ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես զինվոր եմ, ամենակարևորն աշխատակիցներն են. Անդրեյ Պյատախին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց  եւ Եսայան եղբայրների «Թիմ» ընկերությանը «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական կանոնադրական կապիտալը օտարելու թույլտվություն տվեց:  Որոշումից հետո «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պատասխանեց մի քանի հարցերի:

«Ես զինվոր եմ, գործում եմ ինչպես զինվոր։ Ամենակարևորն աշխատակիցներն են, և անելու ենք հնարավորինս, որ աշխատակիցների համար այս իրավիճակում լինի մաքսիմալ կոմֆորտ, և որքան քիչ լինի վտանգն իրենց համար, այնքան՝ լավ»,- նշեց նա:

Հավելենք, որ երեկ նույն հարցով նիստ էր հրավիրել նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ու որոշում կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն է պատկանում «Beeline» ապրանքանիշը։

Այս գործարքին դեմ են «Beeline»-ի աշխատակիցները։ Օրեր առաջ՝ 300 աշխատակիցներ գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ դեմ են, որպեսզի «Beeline»-ը վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ընկերությանը։ Աշխատակիցները մտավախություն են հայտնել, որ «Beeline»-ը գնելուց հետո Եսայան եղբայրներն աշխատանքի կտեղավորեն «Յուքոմ»-ից հեռացած աշխատակիցներին, ինչի արդյունքում իրենք գործազուրկ կդառնան։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս