ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են հարցաքննվել 42 մլն դոլարի «անպետք» զենքի գործով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. հարցաքննվել են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղեկալներ Տիրան Խաչատրյանն եւ Ստեփան Գալստյանը: Իսկ թե ինչ են ասել նրանք իրավապահներին, մեզ չհաջողվեց պարզել, սակայն նշենք, որ ԱԱԾ-ում տարբեր պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել եւ հայտնել, որ ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս