Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը նախօրեին երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պաշտոնանկ արվեց, հարցազրույց է տվել տեղական Gununsesi.org կայքին։
Նա նշել է, որ պաշտոնը հավերժ չէ, և իրեն այժմ լավ է զգում։ «Երկու օր է անցել, ինչ աշխատանքից ազատվել եմ։ Նստած եմ տանը, ապագայի մասին դեռ որոշում չեմ կայացրել։ Խոստանում եմ, որ եթե կայացնեմ, ձեզ տեղյակ կպահեմ»,- ասել է Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ քննադատության էր ենթարկել Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ Մամեդյարովի։ «Ես չկարողացա գտնել նրան, նա իր աշխատավայրում չէր»,- դժգոհել էր Ալիևը։