Ավտովթար Երեվանում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03.00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141/5 շենքի դիմաց իրար են բախվել ԲՄՎ 528 մակնիշի 22 ԼՕ 768 համարանիշի և Միցուբիշի Մոնտերո մակնիշի GEN 045 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով ԲՄՎ-ի վարորդ 33-ամյա Սերոբ Վարդանյանը, Միցուբիշի-ի վարորդ, Հնձատ-պրեսս ՍՊԸ-ի տնօրեն, 43-ամյա Հնձատ Լևոնյանը և ուղևորներ` 34-ամյա Մխիթար Մխիթարյանն ու 37-ամյա Հրայր Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիայի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս