Թուրքիան երկրաբանահետախուզական աշխատանքների Է ձեռնամուխ եղել Սեւ ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականանցման Է ձեռնամուխ եղել Սեւ ծովում: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Ֆաթիհը» Սեւ ծովում հորատման Է ձեռնամուխ եղել «Թունա-1» տեղամասում՝ մեր ժողովրդի պաշտպանությամբ: Մենք աշխատանքներ կիրականացնենք մեր ծովերի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա՝ Էներգետիկական անկախության հասնելու համար: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ապա մենք անպայման այն կգտնենք»,- հայտնել Է հանրապետության Էներգետիկայի նախարարը:

Մինչդեռ ավելի վաղ սպասվում Էր, որ «Ֆաթիհը» Սեւ ծովում երկրաբանահետախուզություն կսկսի հուլիսի 15-ին:

Ինչպես ճշտում Է Sabah թերթը, «Թունա-1» տեղամասը գտնվում Է Թուրքիայի ներքին ջրերի հետ Բուլղարիայի եւ Ռումինիայի ծովային սահմանների փոխհատումից ոչ հետու: Անցյալում թուրքական «Բարբարոս Հայրեթին Փաշա» առաջին սեյսմիկ նավը հետախուզական աշխատանքներ Է կատարել Սեւ ծովում եւ բնական գազի հարուստ պաշարներ Է հայտնաբերել Սեւ ծովի արեւմտյան մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս